Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել
Թումանանը խոսում է իր դժվար կյանքի մասին, որտեղ բոլորին լավություն է արել, սիրել ու հարգել է, և ամենքին օգնել է : Եվ Թումանյանը այդ ամենը ասում է շատ մեծ հպարտությամբ քանի որ դիմացինին օգնելով ,օգնում ես նաև քեզ : Այս քառյակը իմ ամենա սիրելի քառյակներց մեկն է :
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այստեղ Թումանյանը խոսում է իր տառապանք տեսած կայնքի մասին, որտեղ նա տեսել է դավաճանություն, չարություն, և ամեն վատ բան, բայց այդ ամենը ներել է : Թումանյանը եղել է շատ լավատես մարդ : Եվ բոլորս պետք է այդպիսին լինեք վատ պահերը թողնենք անցյալում և ապրենք ներկայով :
Անցկացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նցկացա՜ն.
Ախուվախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նցկացա՜ն:
Այս քառյակով Թումանյանը ցանկացել է ասել,որ կյանքը շատ կարճ է, օրերը իրար հետևից արագ արագ անցնում են , և պետք է ամեն օրը ապրես այնպես, ինչպես դա քո վեչջին օրն է :
Լինե՜ր հեռում մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Թումանյանը ցանկանում է ասել,որ մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ: Ներողամիտ գտնվեն իրար հանդեպ : Նաև նա ակնարկում է որ լիրավ երջանկություն կարող ենք գտնել ոչ միայն երազներում այլ իրական կյանքում : Նա սրտանց ցանկանում է աշխարհին խաղաղություն , մաքրություն :
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
Այս քառյակով Թումանյանքը խոսում է իր անտեսված հայրենիքի մասին , որ դարեդար եկել և հասել է այսօր մեզ , և այդքան տաջանքներից հետո մենք կանգուն ենք բայց անտեսված :
Այսպիսով ես ներակայացրեցի իմ սիրած քառյաների մի փոքրիկ մասը իմ վերլուծությամբ :Մարդկային փիլիսոփայության հանճարեղ գոհարներ,որոնք անցել են դարերի վրայով, բայց այսօրվա մարդու ներքնաշխարհի հայելինե են… ՔԱՌՅԱԿՆԵՐ