Վինսենտ վան Գոգ … (Van gogh)

PicMonkey Collage99999999

Վինսենտ վան Գոգը նկարել է վաղ տարիքից: Ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է 1881–85 թթ-ին, Հոլանդիայում: 1883 թ-ից նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն), որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը:

Image

Նկարչի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով (ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր ականջը): 889–90 թթ-ին Վան Գոգը եղել է հոգեբուժարաններում՝ նախ՝ Առլի, Սեն Ռեմիի, ապա՝  Օվեր սյուր Ուազի, որտեղ էլ ինքնասպան է եղել: Վան Գոգի վերջին գործերն առանձնանում են գունային զուգորդումներով, ռիթմի խիստ արտահայտչականությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով, ծայրահեղ հուսահատությամբ ու պոռթկումներով:Վան Գոգի լավագույն կտավներից են նաև «Առլեզիանուհին» (1888 թ.) ,»Փոստատար Ռուլեն» (1888 թ.), «Սերմնացան մայրամուտին» (1888 թ.), «Ինքնանկար ծխամորճով» (1888 թ.), «Բժիշկ Գաշեի դիմանկարը» (1890 թ.), «Հավերժության դարպասների մոտ» (1890 թ.) և այլն:

Image

Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց: Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը:

Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն):
Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Image
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s