Տեղեկություններ թեյի մասին Tea …♥ ~ ^_^

Image

Աշխարհի ամենահին ըմպելիքը` թեյը, խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն:Թեյը առաջին անգամ հայտնվեց Չինաստանում, IV դարում, որպես դեղաբույս: 200 տարի հետո չինացիները գտան, որ նրանից կարելի է ըմպելիք պատրաստել: Իսկ հազար տարի անց թեյով հրապուրվեցին նաեւ եվրոպացիները:

Image

Image

Թեյը որպես ըմպելիք տարածվում էր բավականին դանդաղ: 1820 թվականին Եվրոպայում եւ Ամերիկայում խմելու համար գործածվել է 100 հազար փութ թեյ:

Image

Հոգնածությունը վերացնող եւ քաղցի զգացումը որոշ չափով կոտրող թեյը վաղուց է հրապուրել զինվորականներին: Անգլիական բանակում թեյի օրական նորման 25 գրամ է:

ImageImage

Թեյը առաջինն իրենց հայրենիք տարան պորտուգալացիները` 1517 թվականին, այնուհետեւ հոլանդացիները` 1610 թվականին: Ռուսաստանում թեյի առաջին բաժակը վայելեցին 1638 թվականին, երբ Միխայիլ ցարին Մոնղոլիայից նվեր բերեցին 4 փութ թեյ:

ImageImage

Սկզբում թեյաբուծության գաղտնիքները գիտեին միայն չինացիները: Մոտավորապես IX դարում այն յուրացրին ճապոնացիները: 1824 թվականին հոլանդացիները թեյ են աճեցնում Ճավա կղզում: 1834 թվականից սկսում են թեյ մշակել Հնդկաստանում, իսկ 1842 թվականից` Ցեյլոնում: 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում ռուսական թեյի արդյունաբերական արտադրության պիոներ Կ. Պոպովը ոսկե մեդալ ստացավ իր աճեցրած կովկասյան թեյի համար:

ImageImage

Մեր օրերում թեյը աշխարհում ամենատարածված եւ սիրված ըմպելիքներից մեկն է:

Imagelarge (14)

Advertisements

2 thoughts on “Տեղեկություններ թեյի մասին Tea …♥ ~ ^_^

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s