Ճնճղուկներ….

Image

Ճնճղուները փոքր և միջին մեծության թռչուններ են :  Թևերի երկարությունը՝ հասնում է 14–17 սմի : Սնվում են սերմերով, մանր անողնաշարավորներով:Ճնճղուկները լինում են մի քանի տեսակի՝ դաշտային, ժայռային,իսպանական կարճամատ, ձյան և տնային: Դաշտային ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ: Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով՝ ծառի փչակներում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում: Ժայռային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում:  Դնում է 21,5 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 4–7 ձու: 

Image

Իսպանական ճնճղուկը հանդիպում է հազվագյուտ: Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 4–6 ձու: Կլոր տարին երամային է:Կարճամատ ճնճղուկը քիչ է տարածված:  Բնակվում է ցածր թփուտներով հարուստ, չոր, քարքարոտ լեռնալանջերին: Երկչոտ ու թաքնված թռչուն է: Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին: Բնադրման վայրը փոփոխական է:  15–18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքին :

ծտեր

Ձյան ճնճղուկը նույնպես քիչ է տարածված: Բնակվում է բարձրադիր լեռնալանջերին: Դնում է 23 մմ տրամագծով սպիտակ 4–5 ձու:Տնային ճնճղուկը տարածված է ամենուրեք:  Բնադրում է շենքերի տանիքներում, քիվերին, պատերի ճեղքերում, ծառերին, քարակույտերում, արհեստական թռչնաբներում, խիտ թփուտներում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 3–7 ձու: Կարճամատ և ձյան ճնճղուկները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Image

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s