Ամառային արձակուրդների իմ առաջին ճամփորդությունը դեպի Վրաստան

Մեկ շաբաթով ես  իմ երկու քույրիկների հետ որոշեցի գնալ Վրաստան , որի հայկական գյուղերից մեկում ապրում են ինձ հարազատ մարդիկ :

IMG_1301 IMG_1304

Անցկացրինք անմոռանալի , հագեցած օրեր: Ձեռք բերեցինք շատ- շատ ~ հայ և վրացի ընկերներ : Սկսվեցին ճամփորդությունները : Երկրորդ օրը որոշեցինք Ախալքալակով գնալ Ախալցխա ` տեսնելու նորակառույց բերդերը , որոնք կառուցվել են վերջին մի քանի տարիների ընթացքում :

IMG_1146 - Copy IMG_1156 - Copy

Մեզ այդ բերդերի մասին շատ են պատմել . նրանց գեղեցկության , դիրքի , քարերի, բայց այնքան էլ լավ չէինք պատկերացնում մինչև  որ մեր սեփական աչքերով տեսանք : ՈՒղղակի ապշած էինք , թե ինչպես են կարողացել այսքան կարճ ժամանակում  այդպիսի հրաշքներ կառուցել : Ամեն քայլափոխին ,չդիմանալով գայթակղությանը, նկարվում  էինք :

IMG_1093 - Copy IMG_1141 - Copy

Շատ մեծ տպավորություններով վերադարձանք տուն : Հաջորդ օրն էլ որոշեցինք գնալ Բորժոմի , որտեղ նույնպես հիանալի օր  անցկացրինք . հիանալի ,բնություն , սարսափելի ատրակցիոններ , անմոռանալի  ճոպանուղի , և իհարկե գունագեղ շենքեր , որոնցով մենք հիացած էինք :Չմոռացանք խմել հանրահայտ Բորժոմի ջուրը . չնայծ ոչ հաճելի համին  այն շատ հիվանդություններ է բուժում :  Հարուստ տպավորություններով վերադարձանք Հայաստան:

IMG_1229 - Copy  IMG_1359

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s