Երբևէ հետաքրքրել է , թե ինչպես է առաջացել պիցցան ..:)) (Pizza) ♥ ♥ ♥

Պիցցայի նախատիպը ավելի քան 2500 տարեկան է: Նրա հայրենիքն է համարվում Հին Հունաստանը:Իհարկե այդ ժամանակ պիցցան չի ունեցել այն տեսքն ու համը, որին մենք սովոր ենք,այլ պարզապես եղել է կլոր, տափակ հաց՝ վրան տարատեսակ սննդամթերքներ:

large (3)

Դեռևս Պլատոնը իր «Հանրապետություն» գրառման մեջ հիշատակել է, որ տոներին պատրաստվել է հենց այս ուտեստը: Այն հայտնի է եղել Պլակունտոս (Plakuntos) անվամբ:

ImageImage

Իսկ մեզ ծանոթ իտալական պիցցայի պատմութունը սկսվում է մոտ 200 տարի առաջ, երբ Եվրոպայի ամենամարդաշատ քաղաքում՝ Նեապոլում, հացթուխները պատրաստել են բլիթ , որի վրա քսել են տոմատի մածուկ, օրեգանո և ձեթ, երբեմն վրան լցրել են նաև պանիր:

ImageImage

Այդ ժամանակ առավել հայտնի պիցցաներն են եղել «Մարինարան» և «Մարգարիտան»: Առաջինն անվանվել է ի պատիվ նավաստիների , իսկ երկրոդն ունի իր ուրույն, հետաքրքիր պատմությունը:

ImageImage

Մարգարիտան» առաջին անգամ պատրաստվել է 1889 թվականին և ստացել է իր անվանումն ի պատիվ իտալացի թագավոր Ումբերտո Առաջինի կնոջ՝ թագուհի Մարգարիտայի:
Թագավորական ընտանիքը, Նեապոլում իր ամառային հանգիստը վայելելիս, ցանկություն է հայտնել համտեսելու տեղական ուտելիք:

ImageImage

ագավորական խոհարարներն արագ հավաքել են բոլոր բաղադրատոմսերը և սկսել են պատրաստել: Սակայն չեն կարողացել համեղ մի բան ստանալ : Այդ ժամանակ պալատ են հրավիրվել պիցցիոլո Ռաֆաել Էսպոզիտիոն իր կնոջ հետ: Նրանք պատրաստել են երեք տեսակի պիցցա: Առաջինը պարունակել է լոլիկ, մոցառելլա և ռեհան, որոնք իրենց տեսքով հիշեցնում էին իտալական դրոշի գույները: Հենց այս պիցցան էլ անչափ դուր է եկել թագուհուն և նրա պատվին կոչվել է «Մարգարիտա»:

Image

ագուհի Մարգարիտան հրամայել է այս պիցցան թխել միայն պալատում: Սակայն հեղափոխությունից հետո այս օրենքը , ինչպես շատ ու շատ օրենքներ, հանվել է :

Image

Այսօր արդեն Իտալիայում գոյություն ունի ավելի քան երկու հազար պիցցայի տեսակ:

ImageImage

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s