1. Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:
2.Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:
3.Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
4.Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
5. Ճապոնացին հեռուստացույցի առաջ միջինում անց է կացնում 9 ժամ` շատ ավելին, քան որևէ ուրիշ ազգի ներկայացուցիչ:
6. Իլինոյս նահանգում ձեզ արգելված է համբուրել աղջկան, եթե դուք բեղեր ունեք:
7. Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:
8. Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:
9. Մարդկանց 97%-ը իրեն առաջարկված նոր գրիչով առաջինը կգրի իր անունը:
10.Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը: