Աշխահն այնպիսին , ինչպիսին դու տեսնում ես ,,,

Image

Մի երիտասարդ մոտենում է օազիսին, այնտեղից ջուր ըմպում և աղբյուրի մոտ հանգստացող ծերունուն հարցնում է.

-Ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում:

Ծերունին  իր հերթին հարցրեց պատանուն .

-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու ես եկել :

-Վատ մտադրություններով մի խումբ երիտասարդներ , – պատասխանում է երիտասարդը:

-Այդպիսին էլ կգտնես այստեղ,-ասում է ծերունին:

Նույն օրը ուրիշ պատանի նույնպես մոտենում է աղբյուրին` ծարավը հագեցնելու համար :Տեսնելով ծերունուն` ողջունում և հարցրում .

-Ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում:

Ծերունին ի պատասխան նույն հարցն է տալիս :

-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու եկել ես:

-Հրաշալի: Ազնիվ, հյուրասեր, բարեհամբույր: Ինձ համար մեծ ցավ էր նրանցից բաժանվելը:

-Այդպիսին էլ կգտնես նաև այստեղ,-ասաց ծերունին:

Մի մարդ, ով լսել էր այդ երկու զրույցներն էլ, մոտենում է ծերունուն և հարցնում.

-Ինչպե՞ս կարող ես դու տալ նույն պատասխանը` այդ երկու տարբեր հարցերին:

Ծերնունին պատասխանում է.

-Մեզանից յուրաքանչյուրը կարող է տեսնել միայն  այն, ինչ կրում է իր սրտում: Նա, ով չկարողացավ ոչ մի լավ բան տեսնել և ոչ մի տեղ, որտեղ եղել է, ոչնիչ չի կարող գտնել ոչ մի տեղ :

Եթե շրջապատող աշխարհում ձեզ ինչ- որ բան դուր չի գալիս , ապա մեզ ամենից շատ տխրեցնում է ոչ թե երևույթը ,այլ մեր կարծիքը նրա մասին :

Image8e383a04a327481d9e17c700f91f497e_large

(ՌՈՒՍԵՐԵՆԻՑ ՀԱՅԵՐԵՆ)…..

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s