Ի՞նպես հագնվել Օձի տարում …

Image

Ամանորյա գիշերվա համար հագուստ ընտրելուց առաջ ձեզ կարգի բերեք: Եթե ձեր արտաքինը կոկիկ չլինի, ապա ոչ մի հագուստ, նույնիսկ ամենաճոխն ու նորաձևը, ձեզ երեկոյի թագուհի չի դարձնի: Այդ պատճառով էլ տոնական երեկոյի վերջին մի քանի ժամը հատկացրեք ձեր արտաքինին՝ հարդարեք ձեռքերի և ոտքերի մատները, խոնավեցնող դիմակներ դրեք մազերին և դեմքին, որոշեք, թե ինչպես եք շպարվելու, որպեսզի ավելի տոնական տեսք ունենաք:

Image    Image
Իսկ հետո գրագետ ձևով ընտրեք ձեր հագուստը, որպեսզի շահեք Օձի բարեհաճությունը: Աղջիկները ճիշտ կանեն մի կողմ դնեն իրենց տաբատները, շորթերը և բրիջիները: Ամանորյա երեկույթի համար լավագույն հագուստը մինչև ծունկը հասնող ուղիղ, անթև զգեստն է՝ կարված հարթ ատլասից կամ էլ օձի կաշի հիշեցնող այլ կտորից: Տոնական հագուստի մեջ պետք է գերակշռեն արծաթագույնը, կանաչը, մուգ կապույտը և դրանց երանգները: 

Image    Image
Օձը սիրում է այն ամենը, ինչը փայլում է, այդ պատճառով էլ համարձակորեն կրեք փայլուն աքսեսուարներ: Օձից լրացուցիչ միավորներ կստանան այն աղջիկները, ովքեր կկրեն թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերով զարդեր, ինչպես նաև մաքուր ադամանդներ:

Image                        ImageImage         Image
Տղամարդկանց բախտն ավելի է բերել: 2013 թ. դիմավորելու համար նրանք կարող են բավարարվել ավանդական խստաոճ կոստյումով և օձակերպ նախշեր ունեցող փողկապով: Կերպարն ավարտուն կդարձնեն փայլուն ճարմանդները:

Image            Image  Image                     Image

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s