6 փաստ գրիպի մասին

Image

Թե ինչ է գրիպը, գործնականորեն բոլորը գիտեն: Բայց, այնուամենայնիվ, այս սուր վարակիչ հիվանդությունը, որն ազդում է շնչառական համակարգի վրա և թուլացնում մարմինը, շատերը թերագնահատում են:

1. Գրիպը և սուր վարակիչ շնչառական վարակները մոտ են իրար, բայց բնույթով տարբեր են, ընդ որում՝ գրիպն առավել վտանգավոր է համարվում:
Image

2. Գրիպի համաճարակի վերաբերյալ առաջին հիշատակությունը եղել է 1580 թվականին: Սակայն այն ժամանակ հիվանդության մասին գործնականորեն ոչինչ չգիտեին, իսկ իրական բնույթը բացահայտվել է միայն 20-րդ դարի 30-ական թվականներին:
Image
3. «Influenza» անգլերեն բառը, այսինքն՝ գրիպը, սերտորեն կապված է իտալերեն  «influentia»՝ «ազդեցություն» բառի հետ: Նախկինում համարում էին, որ գրիպի համար պետք է մեղադրել… երկնային մարմինների դիրքին և ազդեցությանը, քանի որ գրիպով վարակման պատճառի և հետևանքի միջև տրամաբանական կապ չէին գտնում: Իսկ ահա ֆրանսիացիները գրիպն անվանեցին  գրեթե մեզ նման՝ «gripper»՝ գողացում կամ թալանում թարգմանությամբ:
Image
4. Գրիպի վարակը գրոհում է շնչառական համակարգի վրա՝ այդ ճանապարհին չներքաշելով մեր մյուս օրգանները, իսկ այսպես կոչված «աղիքային գրիպը», պարզվում է, վարակիչ գաստրոէնտերիտ է:
5. Այսպես կոչված «իսպանուհին»՝ իսպանական գրիպը, դեպի մահվան է տարել բազմաթիվ ամերիկացիների:
Image
6. Վարակների գաղտնիքներն ուսումնասիրող և նորանոր դեղամիջոցներ փնտրող գիտնականները գրիպի հետ կապված իրենց բոլոր հետազոտություններն անցկացնում են խոզերի վրա: Դա պարզ բացատրություն ունի. հենց այս կենդանիներին չի հաջողվում զերծ մնալ վիրուսից, քանի որ ենթարկվում են միաժամանակ երեք տեսակի գրիպներով վարակման՝ թռչնագրիպ, խոզագրիպ և սովորական մարդկային գիպ: Եվ այդ պատճառով հետազոտողներին ավելի հարմար է փորձեր կատարել հենց նրանց վրա:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s