Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին. պայքար սեզոնային շատակերության դեմ

                                Image

Ձմռան շեմին մեր օրգանիզմն ասես վերաձևվում է, ինչի հետևանքով մենք սկսում ենք ավելի շատ սննդի կարիք զգալ և շատ արագ ավելորդ կիլոգրամներ ենք հավաքում: LN-ի հետ փորձեք հասկանալ դրա պատճառներն ու պայքարի ձևերը:

Նախ պետք է հասկանալ, որ այս սեզոնին ուտելու պահանջը բնական է, քանի որ օրգանիզմը էներգիայի կարիք է զգում ցրտին տաքանալու համար: Մյուս կողմից էլ այս անցումային սեզոնում, չգիտես ինչու, շատ տարածված են դեպրեսիվ երևույթները, որոնց ընթացքում, որպես կանոն, բոլորն էլ շատ են ուտում: Արդյունքը` ավելորդ 5-10 կիլոգրամ գարնան նախաշեմին:

 Image     Image

Ի՞նչ անել:

  1. Կերեք տաք կերակուրներ: Սա այն է, ինչ պետք է: Մեկ բաժին ապուր, և օրգանիզմը կտաքանա ու էլ չի զգա լրացուցիչ էներգիայի կարիք: Իբրև ըմպելիք էլ նպատակահարմար է տաք կաթը:
  2. Ձեր օրգանիզմը դեռ հիշում է ամառային այն վառ օրերը, որոնց ընթացքում Դուք «խրախուսում էիք» ինքներդ Ձեզ ամենատարբեր մրգերով: Ձմռանը ևս սրանց կարիքը շատ մեծ է: Իհարկե, պետք է ուտել սեզոնային մրգեր` կիվի, բանան և այլն:
  3. Ձմռանը տաք հագուստների պատճառով ավելանում է քրտնարտադրությունը, ուստիև օրգանիզմն զգում է ջրի պակաս: Խորհուրդ ենք տալիս հասարակ ջուրը փոխարինել կանաչ թեյով, որը պակասեցնում է սովի զգացողությունը:
  4. Տաք հագնվեք: Եթե հագուստները տաք լինեն, ցուրտը չհասնի Ձեզ, ապա օրգանիզմն էլ չի զգա լրացուցիչ էներգիայի` սննդի կարիք:
  5. Իսկ ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար զբաղեցրեք Ձեզ հնարավոր ամեն ինչով: Մարզասրահ այցելեք, օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի հաճախ զբոսնեք:

Image     Image

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s