Ինչպես դեմքի ձևին համապատասխան գլխարկ ընտրել…..

ImageImage

Օդերևութաբաններն արդեն տեղումներ են խոստանում ձյան տեսքով: Սա նշանակում է, որ տաք ու գեղեցիկ գլխարկ ընտրելու ժամանակն է: Այսօր կօգնենք ընտրել գլխարկ` նկատի ունենալով դեմքի, մազերի ու ընդհանուր կառուցվածքի առանձնահատկությունները:

Image

Նրանք, ովքեր ունեն կլորավուն դեմք, պետք է խուսափեն ճակատը փակող ու տափակավուն մոդելներից և նախապատվությունը տան ավելի մեծ չափի գլխարկներին: Կլոր դեմքի տիրուհիներին հատկապես սազում են դեպի ականջը թեքվող` ասիմետրիկ, «ականջիկներով» գլխարկները:

ImageImage

Նիհար դեմք ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ կիպ գլխարկ ընտրել: Առավել նպատակահարմար մոդելներն են լայն բերետները, դասական գլխարկները, կեպիները, ինչպես նաև, «ականջիկներով» գլխարկները, որոնք սակայն նիհար դեմք ունեցողները պետք է կրեն`վերևում կապելով «ականջիկները»:

Image

Եռանկյունաձև դեմքին առավել սազում են ճակատը ծածկող գլխարկները, ինչպես նաև, գլխաշորերը: Այսպիսի դեմք ունեցողները պետք է խուսափեն այնպիսի գլխարկներից, որոնք ընդգծում են դեմքի վերևի մասը:

Image

Քառակուսի հիշեցնող դեմքի տիրուհիններին առավել կսազեն մարզական ոճի գլխարկները, կեպիները, ասիմետրիկ գլխարկները: Այս դեպքում էլ պետք է հրաժարվել ծանր զարդարանքներով գլխարկներից, ինչպես նաև, գլխաշորերից:

Image

Երկարավուն դեմք ունեցողները պետք է նախընտրությունը տան բերետներին, ճակատը ծածկող գլխարկներին և խուսափեն «ականջիկներով» գլխարկներից:

Image

Պետք է նկատի ունենալ նաև այն, որ բարձրահասակ կանանց չի սազում փոքրիկ գլխարկը, միջահասակներին խորհուրդ է տրվում խուսափել գլխարկի ավելորդ բրդոտությունից, իսկ կարճահասակները պետք է նախապատվությունը տան փոքրիկ, կոկետ գլխարկներին, քանի որ նրանց դեպքում ցանկալի է, որ գլխարկի չափը չգերազանցի ուսերի լայնությունը:

Գլխարկի ընտրության մեջ կարևոր է նաև գույնը, և այն պետք է համապատասխանի մազերի գույնին: Այսպիսով, բաց գույնի մազեր ունեցողներին ավելի շատ կսազի պաստելային, ինչպես նաև, հագեցած` կարմիր, կապույտ, սև գլխարկներ: Մուգ գույնի մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել մոխրագույն կամ կապտամոխրագույն գլխարկներ: Իսկ կարմրահերներին /շագանակագույնից մինչև կարմիր/ առավել կսազեն շագանակագույն, կանաչ, մոխրագույն, կապույտ գլխարկները:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s