Ո՞վ է ավելի կարևոր Ձեր կյանքում. թեստ

Image

 

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կան հարազատ ու սրիելի մարդիկ: Եկեք միասին պարզենք, թե նրանցից ո՞վ է ավելի կարևոր ձեզ համար:

1. Ամենից առաջ ո՞ւմ կպատմեք ամուսնու հետ վեճի մասին.

ա) ընկերուհուն – 2
բ) մայրիկին – 1
գ) ոչ մեկին – 0

2. Ամենից առաջ ումի՞ց պարտքով գումար կվերցնեք
ա) ազգականներից – 1
բ) գրավատուն կգնամ – 0
գ) ընկերուհուց – 2

3. Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ.
ա) քննարկում ենք ամեն ինչ – 2
բ) միայն կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին – 1
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ – 0

4. Ո՞ւմ հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը,
ա) ամուսնու – 1
բ) ընկերուհու – 2
գ) ոչ մեկի – 0

5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն՝ ըստ ձեզ
ա) ընկերուհիների հետ հավաքույթն է – 2
բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն – 1
գ) ազգուտակի հետ հավաքույթը – 0

6. Կարո՞ղ եք միայնակ, առանց ընկերակցության մարզակումբ կամ սրճարան գնալ
ա) այո – 0
բ) այո, բայց այնքան Էլ վստահ չեմ զգա ինձ – 1
գ) ոչ, ավելի շուտ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա – 2

7. Կհրաժարվե՞ք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք.
ա) այո – 0
բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ – 1
գ) ոչ – 2

8. Ընկերուհին ձեզանից խնդրում Է բավական դժվարին ծառայություն մատուցել։ Դուք…
ա) կհրաժարվեք – 0
բ) կանեք ձեր ձեռքից եկածը – 2
գ) կօգնեք – 1

9. Ո՞ւմ հետ տոնավաճառ կգնաք նոր զգեստ ընտրելու
ա) միայնակ – 0
բ) լավագույն ընկերուհու – 2
գ) ամուսնու – 1

10. Ձեր զավակի համար պետք Է մանկապարտեզ կամ դպրոց ընտրեք
ա) տեղեկատու գրականություն կքրքրեք – 0
բ) անձամբ կայցելեք շրջակայքի հաստատություններն ու կզրուցեք դրանց աշխատակիցների հետ – 1
գ) կվստահեք ընկերուհիների կարծիքին – 2

Ամփոփենք.

Մինչեւ 6 միավոր – Դուք բնույթով միայնակ մարդ եք։ Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբ։ Սակայն Դուք ձեզ միայնակ եք զգում։ Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել։

7-14 միավոր – Դուք ընկերուհիներ ունեք, բայց առաջնայինը ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը։ Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի։ Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր տեղն ունի։

15-20 միավոր – Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել։ Նրանք ձեզ եւ՛ խորհուրդ են տալիս, ե՛ւ սփոփում, ե՛ւ հարկ եղած դեպքում զվարճացնում։ Լավ կլիներ՝ ավելի ինքնուրույն լինեիք։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s