Աշխարհի ամենամեծբերանը` այս ռեկորդը պատկանում է անգլիացի Ֆրանցիսկո Դոմինիկ Ժոակիմուին: Նրա բերանի երկարությունը 17 սմ:
Աշխարհի ամենափոքրմեքենան Մեքենան ունի ընդամենը 104 սմ բարձրություն, 130 սմ երկարություն և 66 սմ լայնություն: Այն կարող է բացել մինչև 110 կմ\ժամ արագություն:
Աշխարհի ամենամեծ սրճիբաժակը գտնվում է Լաս Վեգասում Եթե Դուք կցանկանաք երբևիցե խմել 7 600 լիտր սուրճ, ապա այն Ձեր համար է: Այն հավասար է մոտավորապես 32.160 սրճի դասական բաժակների քանակին:
Իսկ ահա աշխարհի ամենաերկար տնային կատուն հնգամյա Մեյն Կուն է: Նա ունի 1 մետր 23 սմ երկարություն` հաշված քթի ծայրից մինչև պոչի ծայրը:
Աշխարհի ամենամեծ խճանկարը, որը պատրաստվել է բուտերբրոդներից, պատրաստվել է Լաուրա Խելյանդի կողմից և այն ոչ ավել ոչ պակաս նրա սկեսուր մայրիկի նկարն է:
Աշխարհի ամենամեծ քիթը: Իհարկե զարմանալի է, որ այստեղ մենք չենք հանդիպում հայկական ազգանունի, կամ էլ հայերի քթերը հաշվի չեն առնվել: Պարզվում է` աշխարհի ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեխմեդ Օզուրեկին:
Աշխարհի ամենամեծ կոնֆետի ռեկորդը սահմանվել է Չիկագոյում 2002 թվականին Ջոլլի Ռանչերի կողմից: Այն կշռում է 18 կգ:
Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում սահմանվել է ամենաշատ շապիկներ հագնելու ռեկորդը: Մեթթ Մակէլիստեռը միանգամից հագել է 121 շապիկ:
Եվ վերջում անդրադառնանք ամենաօրիգինալ ու գեղեցիկ տոնածառին: 82 մետր երկարությամբ այդ հրաշք ծառը տեղադրվել է 2005 թվականին Ռիո դե Ժանեյրոում: Այն զարդարված է եղել 2,8 միլիոն տարբեր խաղալիքներով: