Նորություններ….

2 հազար ոչխար Մադրիդի փողոցներում…
Այսօր իսպանացի հովիվները ոչխարների հսկայական հոտը քշեցին Մադրիդի փողոցներով, պատճառաբանելով՝ մեր նախահայրերը մշտապես ոչխարներին տանում էին այս ճանապարհով դեռ այն ժամանակներում, երբ Մադրիդը հասարակ գյուղ էր… Ու մենք էլ նույնը պիտի անենք… Հիշեցի, թե ինչպես էին ժամանակին հայաստանցի հովիվները ոչխարները տանում Երեւանի փողոցներով… Որեւէ մեկը հիշո՞ւմ է…

Image

Մեկ տարի տեւած վերանորոգումից հետո կիրակի օրը հանրության համար վերաբացվեց Ազատության արձանը: Ներքին աշխատանքների վրա ծախսվել է 30 միլիոն դոլար: Առաջին անգամ պատվանդանին բարձրանալու հնարավորություն է ստեղծվել սայլակով հաշմանդամների համար…

Image

Ժամ առ ժամ մոտեցող վտանգը…

Image

Ընդդիմության հաղթանակ տարավ եւս մեկ հետխորհրդային հանրապետությունում…
Վրաստանից հետո կիրակի օրը ընդդիմությունը հաղթանակ տարավ նաեւ Լիտվայում… Երեք ընդդիմադիր կուսակցություններ ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմեն: Ընդդիմությունն արդեն խոստացել է նվազագույն աշխատավարձը հասցնել 565 դոլարի…

Image

Ամերիկահայերի նվերը Բոստոնին…
Այս տարի Բոստոնում բացվեց Հայկական ժառանգության զբոսայգին, որը նվիրված է հայ ներգաղթյալներին եւ ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս գեղեցիկ պուրակը, որի համար հանգանակվել է 6 միլիոն դոլար, Մասաչուսեթսի հայերի նվերն է Բոստոնին…

Image

Մադոննայի համերգի ժամանակ հազարավոր հանդիսատեսներ սկսեցին սուլել եւ հեռանալ, երբ երգչուհին կոչ արեց քվեարկել Բարաք Օբամայի օգտին…

 Image
Կրոնական այծը…
Այս այծի տերը մտադիր է կենդանում վաճառել մոտ 200 հազար դոլարով… Աներեւակայելի թանկ այծի մորթու վրա հստակ երեւում է ՙԱլլահ՚ բառը…
Image
Նյու Յորքի երկնքում սեւ ամպեր են կուտակվում…
Մի քանի ժամից՝ Նյու Յորքին հարվածելու է Ամերիկայի պատմության մեջ ամենահզոր՝ ՙՍենդի՚ փոքորիկը… Քաղաքի պատմության ընթացքում երկրորդ անգամ լիովին փակվելու է մետրոն… Արդեն տարհանված է գրեթի 400 հազար բնակիչ…
Image
 
 
 

 

 
 
 
 
 
 
 
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s