Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին….

Image

Հաստ և լայն շուրթեր

 

Եթե այս կանայք  մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը նոր պայուսակի, թե տղամարդու…
Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը:
Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:

 

Հաստ, բայց նեղ շուրթեր

 

Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա խաբելով հենց իրենց:

 

Նրանք իրենց կողքին պատկերացնում են սնդուսափայլ ամսագրերում նկարահանվող իդեալական տղաներին, իսկ սերն էլ հեքիաթում ծնված մի զգացմունք է նրանց համար:

 

Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինըImage

 

Սիրում են հրամայել: Նպատակասլաց մարդիկ են: Մի գործ սկսելիս ամբողջովին նվիրվում են դրան և անպայման հասցնում տրամաբանական ավարտին: Այսպիսի աղջիկները, որպես կանոն, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում: Նրանք առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Այսպիսի կանայք հակված են լինել լիդեր բոլոր ոլորտներում շրջապատում, աշխատանքում, նաև ընտանիքում: Երազանքների տղամարդը պետք է նրա նման նպատակասլաց լինի և օգնի նորանոր բարձունքներ գրավել:

 

Ներքևի շուրթն ավելի հաստ է, քան վերևինը

 

Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է բոլորից: Տղամարդիկ խենթանում են նրանց համար: Այսպիսի աղջիկներն ավելի շուտ կարտոֆիլի պարկ կհագնեն, քան մոդայիկ, տարածված մի զգեստ, որից ունեն շատերը: Նրանք միշտ ուզում են զգալ իրենց անհատականությունը:

 

Նրանք լավ գիտեն,որ իրենց կողքին պեք է լինեն հատուկ տղամարդիկ: Նրանք երբեք երկրպագուների պակաս չեն զգում: Բայց նրանց ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր չեն տրվել իրենց հեշտությամբ:

 

Բարակ և լայն շուրթեր

 

Ռեալիստ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Նրանք սիրում են պլանավորել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս նրանք չեն օգտագործում վարդագույն ակնոցներ: Նրանք նախընտրում են չցուցադրել էմոցիաները մարդկանց առջև, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Դա սխալ կարծիք է: Նրանք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Նրա սիրելի տղամարդը կարող է զերծ մնալ ամեն տեսակ ռոմանտիկ անակնկալներ անելուց: Նրանից պահանջվում է միայն մեկ հատկանիշ հուսալիություն:

 

Բարակ և նեղ շուրթերImage

 

Յուրաքանչյուր խնդիր նրա համար լուծելի է: Իսկ նրա լավատեսությունը կբավականացնի 3-4 մարդու: Նա ֆիզիկապես չի կարող մնալ մի տեղում: Նման կինը սիրում է արկածներ և ադրենալին: Նա այնքան է վստահում իր ուժերին, որ կարող է ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին  չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:

 

Այսպիսի կանանց կողքին յուրաքանչյուրը չէ, որ կարող է լինել: Նա պետք է ունենա նույն հատկանիշները, ինչ նման շուրթերի տիրուհին:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s