Գրականություն

Իմ սրտի աշունը

large (1)

Աշու~ն. ոմանց համար ուղղակի մեկ բառ , ոմանց համար մտքերի մե~ծ ալիք, ոմանց համար մեծ սիրո ծնունդ : Թեյ , անձրև , գույներ , քամի , տաքություն. այս  բառերն են բնութագիրը աշնան,  այն աշնան , որին  ամեն մեկս ենք ստեղծում մեր սրտում :

555555555555

Խենթություն. դա ինձ է բնութագրում. ինձ և իմ ընկերներին : Մտքերի  թռիչք , որով ապրում է ցանկացած մարդ  : Զբոսնել դրսում և չնկատել  աշնան   յուրօրինակությունը , չնկատել  թափվող տերևները , որոնք խորհրդանիշն են նոր կյանքի ՝դա ուղղակի հանցագործություն է : Մնում է միայն մոռանալ անցյալը  և ապրել ներկայով , վայելել ամեն մի անձրևի կաթիլը , ամեն մի թափվող տերևը :

PicMonkey Collage

Ունենալ հիշողություններ ու միայն լավ հիշողություններ : Ինչու՞   դուրս չգալ և չվայելել այս հրաշալի  եղանակը, վազել այս ծառից այն ծառը : Դժվար պահերին կիսվել աշնան հետ՝ քո  աշնան հետ : Լսել գեղեցիկ մեղեդիներ , կարդալ հետաքրքիր գրքեր , փաթաթվել տաք հագուստի մեջ,  քնել ,  քնել միչև հաջորդ օրը և արթնանալ նոր սպասելիքներով :

PicMonkey Collage

__________________________________________________________________________________________

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ …

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈւԹՅԱՆ
ԲԱՆ ՂԱ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏՈՒԾՈ ՀԵՏ

Gregory of Narek

 

Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ` ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում,
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ`
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս` կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՜ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս`
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության`
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:

large (63)

Այս տողերը կարդալով ես զգում էի թէ ինչ հավատքով է լցված Գրիգոր Նարեկացին : Նաև  այս տողերում տեսա ուսուցանող իմաստ , որ ամեն մարդ չպետէ է վախենա ներեղություն խնդրել իր արած չարիքների համար , խոստանալ լինել բարեխիղճ : Նրա ամեն  գրած բառի մեչ ես նկատեցի մեծ իմաստ , հստակություն : Նաև նա շնորհակալություն էր հայտնու տիրոչը , որ չեր դաժանանում իր գործած մեղքերի համար : Նա խնդրում էր հոգու հանգստություն , մեղմություն : Նաև որ տերը նրան դնի ճիշտ ուղու վրա :Նա անխափան պաշտպանություն էր ցանկանում : Եվ այդ ամենը անում էր մեծ հավատով , որը ամենակարևորն է :

 

large (64)

 

__________________________________________________________________________________________

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s